Գաղտնիություն

XNET.AM Գաղտնիության Քաղաքականություն

 

XNET.AM-ի անձնակազմը կոչված է պահպանել և ապահովել Ձեր ինֆորմացիայի գաղտնիությունը, երբ Դուք այցելում եք մեր կայք կամ էլեկտրոնային կապ եք հաստատում մեզ հետ: Այս Գաղտնիության քաղաքականությունը Օգտագործման պայմանների հետ մեկտեղ տալիս է պարզաբանումներ այն մասին, թե ինչպես են օգտագործվում այն անձնական տվյալները, որ Դուք տրամադրում եք մեզ: Մենք ժամանակ առ ժամանակ թարմացնում ենք այս Գաղնտիության քաղաքականությունը, այնպես որ խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել թարմացումներին:

 

Հավաքագրվող տեղեկատվություն

  1. Մանրամասներ մեր կայք Ձեր կատարած այցելությունների և օգտագործված ռեսուրսների վերաբերյալ, որոնք ներառում են, սակայն չեն սահամափակվում, տեղեկատվություն թրաֆիկի, գտնվելու վայրի մասին, վեբ-մատյաններ, այլ տեղեկություններ կապված հաղորդակցման հետ:
  2. Տեղեկատվություն, որ Դուք տրամադրում եք մեր կայքում բլանկեր լրացնելիս, ինչպես օրինակ, գրանցման հայտեր:
  3. Տեղեկատվություն, որ Դուք տրամադրում եք մեզ որևէ պատճառով մեզ հետ կապ հաստատելիս:
  4. Cookie ֆայլերի միջոցով հավաքագրված տեղեկատվություն:
  5. Մենք կարող ենք նաև հավաքագրել մեր ծառայություններին առընչվող տվյալներ Ձեր համակարգչի մասին և մեր գովազդատուներին տրամադրել կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
  6. Նմանապիտ տեղեկատվությունը չի հավաքագրվում Ձեր ինքնությունը հաստատելու և բացահայտելու նպատակով: Այն իրենից ներկայացնում է վիճակագրական տվյալներ մեր կայքի այցելուների և կայքի օգտագործման վերաբերյալ: Այդուհանդերձ, այս տվյալները չեն բացահայտում որևէ անձնական բնույթի տեղեկատվություն:

Մենք կարող ենք նաև Cookie ֆայլերի միջոցով ստանալ ընդհանուր տեղեկատվություն Ձեր ինտերնետային գործունեության վերաբերյալ: Cookie ֆայլերը այդ դեպքում ներբեռնվում են Ձեր համակարգիչ ավտոմատ կերպով և պահվում են Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա. այն պարունակում է ինֆորմացիա, որը փոխանցվում է Ձեր համակարգչին: Այդ ֆայլերի օգտագործումը նպաստում է մեր կայքի, ինչպես նաև Ձեզ առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը: Մեր գործատուները նույնպես կարող են օգտագործել Cookie ֆայլեր, որոնց նկատմամբ մենք որևէ վերահսկողություն չունենք: Նման ֆայլեր կներբեռնվեն Ձեր համակարգիչ, երբ Դուք սեղմեք մեր կայքում տեղադրված որևէ գովազդային հղման վրա:

 

Տեղեկատվության օգտագործում

Ձեր մասին հավաքագրվող և պահպանվող տեղեկատվությունը առաջնայնորեն օգտագործվում է այն նպատակով, որ մենք ունենանք Ձեզ ծառայություններ մատուցելու հնարավորություն: Բացի այդ, մենք կարող ենք օգտագործել այդ տեղեկատվությունը հետևյալ նպատակներով`

  1. Ապահովել Ձեզ մեր արտադրանքի կամ ծառայությունների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությամբ: Տրամադրել Ձեզ տեղեկատվություն այնպիսի արտադրանքի վերաբերյալ, որը ըստ մեզ կարող է Ձեզ հետաքրքրել կամ Դուք ցանկացել եք ստանալ նման տեղեկատվություն:
  2. Տեղեկացնել Ձեզ մեր կայքում կատարվող փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել մեր ծառայությունների վրա:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք չենք տրամադրում մեր գովազդատուներին անձանց ինքնությունը բացահայտող որևէ տեղեկատվություն, սակայն որոշակի դեպքերում մենք կարող ենք նրանց տրամադրել ընդհանուր վիճակագրական տվյալներ մեր կայքի այլցելուների վերաբերյալ:

 

Հղումներ երրորդ կողմին

Մեր կայքում տեղադրված են հղումներ դեպի այլ կայքեր: Այդ կայքերը գործում են համաձայն իրենց Գաղտնիության քաղաքականության, որը Դուք կարող եք գտնել այդ կայքերում: Մենք չենք կրում որևէ պարտավորվածություն և պատասխանատվություն նրանց գաղտնիության համար, քանզի մենք չունենք վերահսկողություն նրանց նկատմամբ:

 

Կապը մեզ հետ

Մեր կողմից ողջունելի է Ձեր ցանկացած հարցում, մեկնաբանություն կամ պահանջ մեր Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ: Կարող եք կապ հաստատել մեզ հետ ուղղարկելով Ձեր կարծիքները info@xNet.am հասցեով: