XNET.AM Օգտագործման պայմաններ
1. Պայմանների ընդունում
Խնդրում ենք կարդալ Օգտագործման պայմաններն ուշադիր մինչև կայքի ծառայություններից օգտվելը կամ բովանդակությունը դիտելը: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք այս Պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել կայքը, առանց պարունակությունը դիտելու:
Ներքոհիշյալ Պայմանները ներառում են XNET.AM-ի կանոնները կայքի ծառայություններից օգտվելու և պարունակությունը դիտելու վերաբերյալ, ինչպես նաև հաճախորդի պարտականությունները և սահմանափակուները XNET.AM-ի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելիս կամ պարունակությունը դիտելիս: Մենք կարող ենք փոփոխություններ կատարել Օգտագործամն պայմանների մեջ` առանց նախորոք տեղեկացնելու: Դուք գիտակցում եք և համաձայն եք, որ եթե Դուք այցելեք կայք Պայմաններում որոշակի փոփոխություններ կատարելվուց հետո, ապա Դուք կրկին ընդունում եք և պետք է հետևեք նոր Պայմաններին: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ այցելել Պայմաններ էջը` փոփոխություններին ծանոթանալու համար:
2. Հղումներ
Մեր կայքում տեղադրված ցանկացած հղում, որը կուղղորդի Ձեզ այլ կայքեր, տրամադրվում է Ձեր իսկ հարմարավետության համար: Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի և նրանց պարունակության համար: Մենք չենք հաստատում և չենք ներկայացնում որևէ այլ կայք կամ որևէ նյութ այլ կայքերում: Այդուհանդերձ, եթե Դուք ցանկանում եք դիտել մեկ այլ կայք, ուղղորդվելով մեր կայքում տեղադրված հղումներից, Դուք ինքնաբերաբար ստանձնում եք պատասխանատվություն այդ կայքերում տեղադրված նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
3. XNET.AM Webmaster Հաշիվներ
Որպեսզի կարողանաք օգտվել կայքի որոշակի հնարավորություններից և ծառայություններից, Դուք պետք է գրանցվեք XNET.AM կայքում, այսինքն` ստեղծեք XNET.AM Webmaster Հաշիվ: Գրանցվելիս անհրաժեշտ է տրամադրել ստույգ և ամբողջական տեղեկատվություն: Հակառակ դեպում այն կդիտվի որպես Պայմանների խախտում և Ձեր Հաշվի գործունեությունը կկասեցվի: Դուք չեք կարող`
1) ընտրել այնպիսի Օգտվողի անուն կամ Կայքի անվանում, որը մեկ այլ անձի կամ կազմակերպության անուն է և կրկնօրինակել այդ անձին կամ կազմակերպությանը կամ
2) որպես XNET.AM Օգտվողի անուն կամ Կայքի անվանում օգտագործել մեկ այլ անձի կամ կազմակերպության անուն առանց հստակ թույլտվության:
XNET.AM-ն իրավունք է վերապահում մերժել Ձեր գրանցումը կամ ջնջել Հաշիվը առանց նախորոք տեղեկացնելու և պատճառները հայտելու: Ձեր պատասխանատվության տակ է մշտապես գաղտնի պահպանել Ձեր ծածկագիրը: Ցանկացած անվտանգության կանոնների խախտում կամ Ձեր Հաշվի անթույլատրելի օգտագործում նկատելու դեպքում, Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք այդ մասին XNET.AM-ին: Դուք համաձայն եք, որ Ձեր կողմից լիազորված անդամը կամ Դուք հանդիսանում եք XNET.AM-ի Հաշվի միակ օգտվողը և Դուք եք կրում պատասխանատվություն այն գործունեությունների համար, որոնք իրականացվում են Ձեր Հաշվի կողմից: Կայքից օգտվող կարող են համարվել միայն այն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձիք, ովքեր հանդես են գալիս իրենց անունից, կազմակերպության լիազորված աշխատակից են կամ ներկայացուցիչ: Եթե Դուք չեք բավարարում վերը նշված չափանիշներին, խնդրում ենք չօգտվել կայքի ծառայություններից:
4. Օգտագործման ընդհանուր դրույթներ
XNET.AM-ի ծառայությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում, այն ծառայությունները և նյութերը, որոնք XNET.AM-ը տրամադրում է Ձեզ` ներառելով, բայց չսահմանափակվելով, նկարներ, պատկերներ, տեղեկատվություն, նամակներ, աուդիո և վիդեո հոլովակներ, գրաֆիկա, ձայնային ֆայլեր, տվյաներ, սկրիպտեր, օգտվողի մեկնաբանություններ: XNET.AM-ն իրավունք ունի փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել որևէ ծառայության մատուցում ցանկացած պատճառով, ցանակցած պահի` առանց նախորոք տեղեկացնելու կամ զգուշացնելու: Ինչպես նաև XNET.AM-ը կարող է զրկել Ձեզ որևէ կամ բոլոր ծառայություններից օգտվելու հնարավորությունից առանց նախորոք տեղեկացնելու և պատասխանատվություն կրելու: XNET.AM-ը շնորհում է Ձեզ իրավունք օգտվելու կայքի բոլոր ծառայություններից ներքոհիշյալ բոլոր կանոնները բավարարելու դեպքում: Դուք գիտակցում եք և համաձայն եք, որ նշված հստակ կանոններից շեղումը կհամարվի Օգտագործման պայմանների խախտում:
1. Դուք պարտավորվում եք չփոփոխել կամ չձևափոխել կայքի որևէ մաս:
2. Դուք պարտավորվում եք չտարածել կայքի որևէ նյութ կամ տեղեկատվություն որևէ ձևով առանց XNET.AM-ի նախորոք գրավոր թույլտվության:
3. Դուք պարտավորվում եք ոչ մի դեպքում չպահանջել կայքի նյութերը ո′չ առևտրային, ո′չ անձնական նպատակով:
4. Դուք պարտավորվում եք չկասեցնել կամ չփորձել կասեցնել կամ փոփոխել կայքի որևէ գործառույթ, որը կապված է կայքի անվտանգության հետ. դրանք կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով`
- կասեցնել որևէ օգտվողի գործունեություն
- այլ օգտվողների համար սահմանել կայքի նյութերից օգտվելու սահմանափակումներ
5. Դուք գիտակցում եք և ընդունում եք, որ կայքից և կայքի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելիս Դուք կարող եք առընչվել այնպիսի գործառույթների հետ, որոնք կարող են լինել անվայել, ոչ հստակ, ոչ կոռեկտ կամ խեղաթյուրված: Դուք համաձայն եք և ընդունում եք, որ Դուք չունեք որևէ առարկություն XNET.AM-ի դեմ, որը վերաբերվում է կայքի բովանդակությանը:
5. Webmaster-ի գործունեությունը
Օգտագործման մեկ այլ պայման է հանդիսանում այն, որ Դուք համաձայն եք չօգտագործել Ձեզ տրամադրվող ծառայությունները կամ կայքի պարունակությունը այնպիսի նպատակով, որն անօրինական է կամ արգելված է ելնելով կայքի Օգտագործման պայմաններից: Դուք համաձայն եք չօգտագործել XNET.AM կայքը հետևյալ նպատակներով`
1. չտարածել կամ կապեր չհաստատել տարածելու նպատակով այնպիսի անձնական բնույթի տեղեկատվություն, ինչպիսիք են ծածկագիրը, հաշիվը, XNET.AM-ի այլ օգտվողների անձնական տվյալները և այլն,
2. չվիրավորել, չանհանգստացնել, չվախեցնել կամ սպառնալ, չնմանակել XNET.AM-ի այլ օգտվողների
3. չվերբեռնել, տարածել խեղաթյուրված, ոչ կոռեկտ, գռեհիկ, վիրավորական, հակասոցիալական, պոռնոգրաֆիկ և ռասսիստական բնույթի նյութեր, ինչպես նաև այնպիսիք, որոնց տարածումը համարվում է անօրինական,
4. չխախտել որևէ տեղական կամ միջազգային օրենք` ներառելով հեղինակային իրավունքը
5. չհրապարակել մեկնաբանություններ կամ պատմողական բնույթի հղումներ կցված ծրագրային միջոցներին, մարքեթինգային նախագծերին, վեբ-մատյաններին, ինչպես նաև չտեղադրել թեմայից դուրս, անտեղի նյութեր,
6. չհետապնդել որևէ անօրինական կամ անթույլատրելի նպատակ: Դուք համաձայնվում եք հետևել առցանց գործունեությանը, սոցիալական էթիկաին վերաբերվող տեղական օրենքներին,
7. չկրկնօրինակել կամ չփորձել կրկնօրինակել մեկ այլ Webmaster-ի, անձի կամ երրոդ կողմի:
6. Webmaster-ի Պարունակության տեղադրում
Խնդրում ենք ուշադրությամբ ընտրել այն նյութերը, որոնք Դուք ցանկանում եք վերբեռնել XNET.AM կայք կամ կայքի միջոցով: Ձեզ չի թույլատրվում վերբեռնել XNET.AM-ի կողմից անթույլատրելի համարվող որևէ նյութ` համաձայն ստորև բերված ցուցակի: Որպեսցի հնարավորություն ունենաք օգտվել XNET.AM-ի կողմից տրամադրվող ծառայություններից, Դուք գիտակցում և ընդունում եք հետևյալը`
1. Դուք չպետք է վերբեռնեք կամ տեղակայեք որևէ նյութ, որը կհամարվի երրորդ կողմի իրավունքների ոտնահարում: Դուք պետք է ունենաք օրինական իրավունք կամ թույլտվություն նման նյութեր հրապարակելու համար:
2. Միայն Դուք եք կրում լիովին պատասխանատվություն Ձեր գործունեության և տեղադրած նյութերի և տեղադրման հնարավոր հետևանքների համար: XNET.AM-ը չի հաստատում,խրախուսում կամ երաշխավորում որևէ նյութի տեղակայում: XNET.AM-ը խտրականապես հրաժարվում է բոլոր պարտավորություններից կապված Ձեր հրապարակումների հետ:
3. XNET.AM-ն իրավունք ունի, բայց պարտավորված չէ, որոշել արդյոք տեղակայված նյութը համապատասխանում է Օգտագործման պայմաններում նշված պահանջներին, և կարող է հեռացնել այդպիսի հրապարակումերը, ինչպես նաև կասեցնել Webmaster-ի Հաշիվը առանց նախորոք տեղեկացնելու:
4. Դուք համաձայն եք, որ չեք վերբեռնի և հրապարակի այնպիսի նյութեր, որոնց տնօրինումը և տարածումը Ձեր երկրում համարվում է անօրինական, կամ որի օգտագործումը, տնօրինումը կամ տարածումը XNET.AM-ի կողմից կհամարվի անօրինական:
5. Դուք հաստատում և երաշխավորում եք, որ Դուք ունեք բոլոր պահանջվող իրավունքները, լիազորությունները և թույլտվությունները, որոնք կթույլատրեն XNET.AM-ին մատուցվող ծառայություններում ներառել Ձեր հրապարակումները և նյութերը, ինչպես նաև օգտագործել դրանք Օգտագործման պայմաններում նշված նպատակներով:
6. Չի թույլատրվում ներբեռնել, կրկնօրինակել, տարածել, վերարտադրել, վաճառել, ցուցադրել, յուրացնել, հրապարակել կամ օգտագործել կայքի պարունակությունր կամ ծառայությունները ցանկացած այլ նպատալով առանց XNET.AM-ի կողմց հաստատված գրավոր թույլտվության:
7. XNET.AM կայքի ցանկանած ծառայություն կամ նյութ` տեքստ, գրաֆիկա, նկարներ, սկրիպտներ, ծրագրային միջոցներ, ձայնային ֆայլեր, աուդիո և վիդեո հոլովակներ, լոգոտիպ և այլն, բացառությամբ Webmaster-ների հրամապակումների և վերբեռնած պարունակության, հանդիսանում են XNET.AM-ի սեփականությունը և պաշտպանված են հեղինակային, ապրանքային նշանի և այլ մտավոր սեփականության իրավունքներով: Ցանկացած այլ ապրանքային նշան, որը ցուցադրվում է XNET.AM կայքում, հանդիսանում է համապատասխան սեփականատիրոջ սեփականությունը:
7. Լիցենզիա
XNET.AM-ի ծառայություններից օգտվելիս Դուք շնորհում եք XNET.AM-ին նյութերի տեղադրման հետ կապված գլոբալ, հեղինակային իրավունք չպահանջող, ոչ բացառիկ փոխանցելի թույլտվություն օգտագործել, տարածել, վերարտադրել, ձևափոխել, ցուցադրել և արտադրել նշված հրապարակումներից ածանցվող աշխատանքներ ցանկացած մեդիա ֆորմատով, ցանկացած ձևով: XNET.AM-ի ծառայություններից օգտվելիս Ձեզ շնորհվում է XNET.AM-ի ցանկացած Օգտվողի գլոբալ, հեղինակային իրավունք չպահանջող, ոչ բացառիկ թույլտվություն դիտելու Ձեր հրապարակումները XNET.AM-ի միջոցով, նաև դրանք տարածելու, վերարտադրելու, ձևափոխելու և ցուցադրելու:
8. Փոխհատուցում
Դուք պետք է փոխհատուցեք XNET.AM-ին, նրա մասնաճյուղերին և հաճախորդներին ցանկացած պարտավորություն, վնաս, ծախսեր, որոնք առաջ կգան կայքի Ձեր օգտագործման արդյունքում: Այն ներառում է, բայց չի սահմանափակվում, երրորդ կողմից ցանկացած պահանջ, որը Ձեր կողմից Օգտագործման պայմանների անտեսման արդյունք է կամ Ձեր կողմից որևէ մտավոր սեփականության իրավունքի խախտում:
Դուք նաև համաձայն եք փոխհատուցել XNET.AM-ին ցանկացած պարտավորություն, որը հետևանք է Ձեր կողմից կայքի ծառայություները դիտելու կամ դրանցից օգտվելու պայմանների խախտման: Մենք իրականացնում ենք ցանկացած հնարավոր քայլ ապահովելու համար կայքի օրեկան 24 ժամ, մշտական հասանելիությունը: Սակայն կայքի աշխատանքը կարող է խափանվել սերվերների կամ այլ տեխնիկական պատճառներով: Այդուհանդերձ, մենք չենք կրում պատասխանատվություն նրա համար, որ կայքը հասանելի չէ որևէ պահի: Հնարավորության դեպքում մենք նախորոք կնախազգուշացնենք մեր Օգտվողներին հնարավոր անսարքությունների կամ խնդիրների մասին: